Մեր մասին

«ԿՐԻՈԳԵՆ Կլինկա» բժշկական կենտրոնը համեմատաբար նոր կլինիկա է, չնայած դրան, մենք ունենք բարձր որակավորում ունեցող անձնակազմ՝ բաղկացած տարիների մեծ փորձ ունեցող բժիշկներից:

Մեր մասնագետները սովորել և պրակտիկա են անցել ամբողջ աշխարհով, ունեն Ձեր առողջության համար պայքարելու բոլոր հմտություններն ու գիտելիքները:

Ունենալով կրիոգեն տեխնոլոգիաներ՝ մենք առաջարկում ենք պաթոլոգիաների բուժման սակավ ինվիզիվ մեթոդներ: Մեզ դիմող պացիենտներին սպասում է բարյացակամ, բարձր որակավորում ունեցող և կրթված անձնակազմ, ում կարող եք Ձեր առողջությունը վստահել:

Կարող եք վստահել Ձեր առողջությունը

Բուժում և ծառայություններ

Թերապիա

Կրիոթերապիան բժշկական կամ կոսմետիկ նպատակներով սառնության ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա: Այս թերապիան լայնորեն կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման, ինչպես նաև մարմնի երիտասարդացման համար: Կրիոթերապիայի ժամանակ մարմնի կոնկրետ մասը կարճ ժամանակում (մինչև 3 րոպե) սառեցվում է ցածր և ծայրահեղ ցածր ջերմաստիճանով (-70 ° C-ից -130 ° C): Կրիոթերապիան խորհուրդ է տրվում նրանց, ովքեր «վաստակել են» այս հիվանդությունները քրոնիկ ձևով, և նրանց, ում հիվանդությունը դժվար է բուժել: Բացի այդ, այս մեթոդը հարմար է այն մարդկանց համար, ովքեր հաճախ են հիվանդանում վիրուսային հիվանդություններով և ունեն իմունային անբավարարություն:

Վիրաբուժություն

Կրիովիրաբուժությունը վիրահատական բուժման ձև է, որը կատարվում է ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ, բուժելու կամ նվազեցնելու հյուսվածքի կամ օրգանի կոնկրետ մաս: Մաշկային փոքր քաղցկեղները կրիովիրաբուժության թեկնածուներ են(օր.՝ մաշկի պապիլոմաներ, խալեր, սպիեր, հիպերկերատոզներ, մաշկի հիպերպիգմենտացիա): Կրիովիրաբուժությամբ կարելի է նաև բուժել որոշ ներքին հիվանդություններ ինչպիսիք են լյարդի քաղցկեղ, թոքերի քաղցկեղ, բերանի խոռոչի քաղցկեղ:

Գինեկոլոգիա

  
1.  Ախտորոշում
    -   Հայելիներով զննում
    -   Գործիքային ախտորոշում
    -   Լաբորատոր ախտորոշում
2.  Հիվանդությունների բուժում
    -   Արգանդի վզիկի պաթոլոգիաներ
        •   Արգանդի վզիկի էռոզիա
        •   Արգանդի վզիկի էկտոպիա
        •   Լեյկոպլակիա
        •   Արգանդի վզիկի պոլիպ
        •   Արգանդի վզիկի կիստա
        •   Ցերվիցիտ, էնդոցերվիցիտ
    -   Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
        •   Կանդիդոզ
        •   Խլամիդոզ
        •   Ուրեոպլազմոզ
        •   Միկոպլազմոզ
        •   Կոնդիլոմա
        •   Գարդներելյոզ
        •   Սեռական օրգանների հերպես
    -   Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
        •   Սալպինգիտ
        •   Օօֆօրիտ
        •   Վուլվովագինտ
        •   Ցերվիցիտ
    -   Արգանդի հիվանություններ
        •   Էնդոմետրիտ
        •   Էնդոմետրիտի պոլիպ
        •   Էնդոմետրիոզ
        •   Ադենոմիոզ
    -   Հորմոնային խանգարումներ
        •   Դաշտանային ցիկլի խանգարումներ
        •   Չբերություն (տղամարդկանց, կանանց)

Քիթ, կոկորդ, ականջ

1. Տոնզիլիտի բուժում
    - նշիկների բորբոքումն է:
        • թույլ է տալիս անցավ և առանց արյուն հեռացնել պաթոլոգիական փոփոխված 
        հյուսվածքը, որի նպատակն է վերականգնել նշիկների ֆունկցիաները:
2. Ֆարինգիտի բուժում
    - Ֆարինգիտը ըմպանի հետին պատի բորբոքումն է:
        • թույլ է տալիս անցավ և առանց արյուն խթանել լիմֆոիդ 
        հյուսվածքը և վերականգնողական պրոցեսները:
3. Ռինիտի բուժում
    - Ռինիտի հիմնական ախտանշաններն են քթի փակվածություն, դժվար շնչառություն:
        • Վերջին տարիներին լազերային բուժումը շատ նորաձեւ է: 
        Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ լազերային թերապիան 
        լորձաթաղանթի վրա թողնում է այրումից մնացած հետքեր: 
        Կրիոթերապիայից հետո այրվածքներ ու սպիեր չկան:
4. Սինուսիտի բուժում
    - Սինուսիտի հիմնական պատճառը ինֆեկցիան է ` բակտերիաները 
    կամ վիրուսները մտնում են քթի խոռոչի կամ արյան մեջ և 
    առաջացնում բորբոքում:
                    

Ուռոլոգիա

Ուռոլոգիայում կրիոթերապիայի միջոցով բուջվում են որոշ 
չարորակ ուռուցքներ: Կրիոթերապիան հիմնականում օգտագործվում 
է շագանակագեղձի ու երիկամների փոքր չափի ուռուցքների բուժման համար:
                    

Հոդաբանություն

 
• Հոդամկանային համակարգի բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների 
բուժում (ռևմատոիդ արթրիտ, ռեակտիվ արթրիտ, սպոնդիլոարթրիտներ, 
վասկուլիտներ, համակարգային կարմիր գայլախտ, օստեոարթրիտ և այլն):
• Տեղային բուժում
    1. Հոդի պունկցիա
    2. Ներհոդային և հարհոդային ներարկումներ:

Ռևմատոլոգիական ծառայությունների գնացուցակ
    1. Կոնսուլտացիա + բուժում 10000 AMD
    2. Ներհոդային, հարհոդային ներարկումներ, հոդի պուկցիա 10000 AMD
    3. Ստացիոնար բուժում 3-5 օր 50000 AMD:
                    

Հիվանդների կարծիքներ

Ինչու՞ կրիո

Կրիոթերապիան բժշկական կամ կոսմետիկ նպատակներով սառնության ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա: Այս թերապիան լայնորեն կիրառվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման, ինչպես նաև մարմնի երիտասարդացման համար:

Կրիոթերապիայի ժամանակ մարմնի կոնկրետ մասը կարճ ժամանակում (մինչև 3 րոպե) սառեցվում է ցածր և ծայրահեղ ցածր ջերմաստիճանով (-70 ° C-ից -130 ° C):

Կրիոթերապիայով բուժվում են հետևյալ ԼՕՌ հիվանդությունները

  • սինուսիտ
  • ռինիտ
  • տոնզիլիտ
  • ֆարինգիտ

Կրիոթերապիան խորհուրդ է տրվում նրանց, ովքեր «վաստակել են» այս հիվանդությունները քրոնիկ ձևով, և նրանց, ում հիվանդությունը դժվար է բուժել: Բացի այդ, այս մեթոդը հարմար է այն մարդկանց համար, ովքեր հաճախ են հիվանդանում վիրուսային հիվանդություններով և ունեն իմունային անբավարարություն:

Ինչու՞ հեռացնել նշիկները, եթե կարելի է դրանք բուժել:

Ժամանակակից գիտությունը ցույց է տվել, որ նշիկները կարևոր օրգաններ են, որոնք մասնակցում են մեր իմունային համակարգի աշխատանքին, ուստի չպետք է շտապել հեռացնել դրանք: Կրիոթերապիան օգնում է պահպանել նշիկները և միաժամանակ կրճատել մրսածությունների քանակը:

Կրիոթերապիան արգանդի վզիկի դիսպլազիայի և էնդոմետրիոզի բուժման եղանակներից մեկն է:

Կրոթերապիայի ժամանակ արգանդի վզիկի պաթոլոգիական տարածքը հեղուկ ազոտով խիստ սառեցվում է մոտ -60 ° C- ից մինչև 85 ° C: Նման սառեցման ընթացքում հյուսվածքները մահանում են տվյալ տարածքում: Մահացած հյուսվածքը «պոկվում է», և դրա տեղում աճում է առողջ էպիթել:

Կրովիրաբուժությունը վիրահատական բուժման ձև է, որը կատարվում է ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ, բուժելու կամ նվազեցնելու հյուսվածքի կամ օրգանի կոնկրետ մաս: Մաշկային փոքր քաղցկեղները կրիովիրաբուժության թեկնածուներ են (օր.՝ մաշկի պապիլոմաներ, խալեր, սպիեր, հիպերկերատոզներ, մաշկի հիպերպիգմենտացիա): Կրիովիրաբուժությամբ կարելի է նաև բուժել որոշ ներքին հիվանդություններ ինչպիսիք են լյարդի քաղցկեղը, թոքերի քաղցկեղը, բերանի խոռոչի քաղցկեղը:

Ինչու՞ տեղական սառեցման օգտագործումը դրական ազդեցություն ունի հիվանդի օրգաններին: Ստացվում է, որ կրիոթերապիան օգտագործում է մի շարք մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են վերականգնման համար:

Տեղական սառեցման կիրառման արդյունքում`

Արագանում է հյուսվածքների արյան շրջանառությունը

Հյուսվածքներում ավելանում է ինտերֆերոն հատուկ սպիտակուցի քանակությունը, որը նախատեսված է վնասակար միկրոօրգանիզմների դեմ պայքարելու համար

Բարելավվում է արյան կարմիր բջիջների հագեցումը թթվածնով

Խթանվում է հյուսվածքների վերածնման գործընթացը

Ակտիվանում է մարմնի իմունային համակարգը

Հետադարձ կապ

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Վահրամ Փափազյան 29

Էլ.հասցե: cryogenclinic@gmail.com

Հեռ: +(374) 93 25-00-44